Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի   հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 492 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 273 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 505 հազար 196 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 126 հազար 798 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 233 հազար 147-ի, մահերինը՝ 55 հազար 054- ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 620 հազար 794 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 800 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 781 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 491 հազար 992-ի, մահերինը՝ 15 հազար 319-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 307 հազար 980 է:

Մահացածների թիվը կազմում է 43 հազար 230: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 294 հազար 566 է:

Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 330: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268 հազար 602-ի, մահերինը՝ 8 հազար 761- ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 259 հազար 064 է, մահերինը՝ 4 հազար 903: Իտալիայում առկա է 239 հազար 706 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 678: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 217 հազար 724 է, մահերինը՝ 10 հազար 239:

Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14- րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 193 հազար 115 է, մահերինը՝ 5 հազար 046:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21- րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 13-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 462, որից ապաքինվել է 78 հազար 439-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 919- ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 170 հազար 639 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 92 հազար 784, մահերինը՝ 109: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 61 հազար 130 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 533 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 46 հազար 563 է, մահացածներինը՝ 308: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 43 հազար 703-ի, մահացածներինը՝ 341-ի: Իրաքում գրանցվել 39 հազար 139 վարակվածության, 1  437՝   մահվան դեպք: Լիբանանում կա 1662 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 33: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 242-ի: Մահացել է 7 մարդ: