Հանրապետության տարածքում՝ հունիսի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երեւանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,

Տավուշում գիշերը +10+15, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,

Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,

Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22 (հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28):