Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»:

Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են, հաղորդում է «Ալիք մեդիան»:

«Նրանք եկել են Հայաստանից, թետավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի քաղաքացի է»,- ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել: