Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ Ժամը 13:10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին:

Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերոբ Ս.-ն անհատ ձեռներեց է, իսկ Ասրեն Հ.-ն և Արսեն Բ.-ն աշխատում են «Տավրոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: