Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ մի հարցրեք, թե ինչ թուղթ են ստորագրել ԱԺ նախագահն ու ՍԴ դատավորը։ Դա բացարձակ էական չէ։ Այն բանից հետո, երբ խախտվել է Սահմանադրությունն ու տեղի է ունենում հեղաշրջում, բացարձակ կարևոր չէ, թե ինչ թղթի վրա ինչ կգրվի, կկազմվի արդյոք մագաղաթ արձանագրություն, թե սեպագիր։

ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արդեն իսկ ապալեգիտիմացրել են իշխանությունը Հայաստանում, և այդ իշխանության հետ արդեն ցանկացած պահի ցանկացած բան կարող է պատահել, ինչը կարիք էլ չի լինի «տեղավորել» Սահմանադրության մեջ, քանի որ սահմանադրական հունից արդեն դուրս ենք գտնվում»։