Անկարայի դատարանը 2016 թվականի ձախողված ռազմական հեղաշրջմանը մասնակցելու գործով 121 մարդու դատապարտել է ցմահ բանտարկության՝ հայտնում է svoboda.org -ը: 86 մարդ դատապարտվելու է ցմահ ազատազրկման «խիստ ռեժիմի» խցերում. ըստ դատավճռի՝ նրանք փորձել են խախտել սահմանադրությունը: 35 հոգի ստացել են նույն պատիժը, բայց առանց կալանքի «խիստ ռեժիմի»: Բոլոր դատապարտյալները մեղադրվել են հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար ցմահ բանտարկության դատապարտվածների ընդհանուր թիվը 1934 է: