Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում հունիսի 26-ին մեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Ահազանգը ստացվել է ժամը 22:09-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: