ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակին ասել եմ, որ իշխանությունները Հայաստանը վերածել են մի մեծ PR ընկերության։
Այն ժամանակ ոմանք ինձ հետ վիճում էին:
Բա զգացի՞ք, թե ինչպես գույքահարկի թանկացման թեման, շատ հետաքրքիր ձևով շեղեցին համացանցային քննարկումներից դեպի բնիկ/չբնիկ ապուշ քննարկումների ուղղությամբ՝ լղոզելով բուն թանկացման թեման:

Կամ մեկ ուրիշ օրինակ. ԱԺ֊ն ընդունում է հակասահմանադրական որոշում, որից պարզվում է, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է շոկի մեջ, իսկ իշխանությունները լուրջ դեմքով փորձում են կրկին տեղեկատվական հնարքներով լեգիտիմացնել սահմանադրական այս խայտառակությունը ու մամուլի հաղորդագրություն են տարածում, թե բա՝ ԱԺ֊ում հանդիպում է տեղի ունեցել՝ «ՍԴ-ի գլխավոր դատավորի պաշտոնակատարի հետ»։

Շատ կրեատիվ քայլ էր, բայց՝ անիմաստ, քանզի ՀՀ օրենսդրությունը չի ենթարկվում PR ազդեցությանը, նա մարդ չէ՛, օրենսդրությունը չունի՛ զգայարաններ:

Մի խոսքով, եթե ինչ որ բան իշխանության մոտ ստացվում է, ապա դա միայն PR հնարքներն են, ուրիշ ոչ մի բան»: