Ադրբեջանում կորոնավիրոսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15 890-ի, որից 521-ը գրանցվել է վերջին մեկ օրում: Նախորդ օրը վարակման դեպքերի մեկօրյա ցուցանիշը կազմել է 517:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի տվյալները, երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 193 հիվանդ:

Համաճարակի սկզբից ի վեր վարակվածներից առողջացել են 8719-ը, 6978 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Համավարակի ողջ ընթացքում Ադրբեջանում 461 861 թեստավորում է իրականացվել: