Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց:

Աբրահամ Մանուկյանիփաստաբան Հրանտ Անանյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ  «այդ խայտառակ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան»:

Ավելի վաղ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել էր փաստաբան Հրանտ Անանյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ երեկ Irakanum.am-ի հետ զրույցում երեկ Հրանտ Անանյանը բարձրաձայնել էր այն հանգամանքը, որ դատավորը կաշկանդված է այս գործով և չպետք է քննի ԱԱԾ միջնորդությունը։

Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։