Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք:

Ըստ պաշտոնական կառավարական StopCov կայքի տվյալների՝ այս պահի դրությամբ COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը երկրում 919 է: 760-ն առողջացել է, 14 հիվանդ մահացել է:

2 687 մարդ գտնվում է կարանտինում, 260-ը՝ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: