Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․«Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։

Աղբյուրը տեղեկացնում է, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

Աղբյուր՝ Armlur.am