Կորոնավիրուսի իմաստով ցավոք սրտի նոր հակառեկորդներ ենք սահմանում։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնելով, որ ՀՀ-ն 1 մլն բնակչի թվով վարակվածությամբ առաջատարն է։ «Սա մեծ պրոբլեմ է մեզ համար, սակայն կա կարևոր ավելի պրոբլեմ, որից բխում է առաջին պրոբլեմը։ Այս իրավիճակի գիտակցումը ՀՀ-ում չկա, որովհետեւ այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, մեր երկրի երեք մլն բնակչությունը ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ այդ ամենը չի կատարվում եւ բացի այդ փոխարենը ցավոք սրտի շարունակվում է ապատեղակատվության տարածումը։

Վարչապետն ասաց, որ բնավ դեմ չէ այն տեսակետներին, որ կյանքը բնականոն հունով պետք է շարունակվի, բայց կարևոր է այն հանգամանքը, որ բնականոն կյանքի շարունակությունը լինի բացառապես հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ։ Նա հիշեցրեց, որ անգամ դրական հաստատված դեպքի ժամանակ մի քաղաքացի շարունակել է վարել տաքսի մեքենա, և հարուցվել է քրեական գործ։

Նրա խոսքով՝ պարետատանը քննարկում են ունեցել և որոշել են վարչական խստացումները ուժեղացնել։

Փաշինյանն ասաց, որ մշակվելու է օրենսդրական նախաձեռնություն, որը թույլ կտա հակահամաճարակային կանոնները խախտողներից վարչական տուգանքն ավելի կարճ ժամանակում գանձել։ Սա ըստ նրա արվում է ոչ թե այն նպատակով, որ քաղաքացիները տուգանվեն, այլ գիտակցեն պահի լրջությունը։

Նա կրկին կոչ արեց խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Դիմակ ճիշտ կրել։ Փաշինյանն ասաց, որ հանուն մեր պետության յուրաքանչյուրս մեր սխալները պետք է ուղղենք։

Մոտենում է տուգանքները գանձելու ժամանակը. Փաշինյանի զգուշացումը

Մոտենում է տուգանքները գանձելու ժամանակը. Փաշինյանի զգուշացումը

Gepostet von Irakanum.am am Freitag, 26. Juni 2020