«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս մենք հրապարակում ունեցանք «Քաղպայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գաղտնի չաթերի ու այնտեղ քննարկվող թեմաների մասին: Մասնավորապես գրել էինք, որ քննարկել են Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը, որոշ պատգամավորներ մտավախություն էին հայտնել, թե՝ եթե դատարանը նրան բաց թողնի, կփախչի, եւ Արարատ Միրզոյանը հանգստացրել էր նրանց։

Սակայն, ինչպես տեսանք, դատարանները դեռեւս կարողանում են հակադրվել, եւ միշտ չէ, որ իշխանությունը հասնում է իր ուզածին։ Այդ չաթերի մասնակիցներից մեկը մեզ տեղեկություններ փոխանցեց, որ մեր հրապարակումից անմիջապես հետո ՔՊ-ն «ուժեղացված ռեժիմի» է անցել, սկսել են չաթերից հեռացնել կասկածելի անձանց, անգամ չաթերից մեկը փակել են ու շատ խիստ զգուշացրել մյուսներին, որ բոլորը հսկողության տակ են, եւ ցանկացած կասկածելի հանդիպում, շփում արձանագրելու դեպքում ՔՊ-ականը հայտնվելու են «սեւ ցուցակում» եւ պատժվելու է:

Մեր աղբյուրը վստահ է, որ իրենց հետեւում են եւ գաղտնալսում։ Նրանք խիստ սահմանափակել են իրենց անձնական շփումները՝ շառից-փորձանքից հեռու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում