Բոստոնի համալսարանի վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները պատմել են, թե ինչպես կարելի է 25 վայրկյանում ոչնչացնել նոր տեսակի կորոնավիրուսային վարակը՝ COVID-19-ը: Այդ մասին հայտնում է «Biospace»-ը:

Նրանք հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է սպանվել հեռահար ուլտրամանուշակագույն ճառագայթման տեխնոլոգիայի միջոցով:

Ըստ հետազոտողների՝ 15 քմ տարածքով սենյակը COVID-19-ից մաքրելու համար անհրաժեշտ է 13վտ հզորությամբ էներգախնայող լամպ: