Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրներին է թույլատրվելու մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի 1-ից, երբ նախատեսվում է բացել դաշինքի միջազգային արտաքին սահմանները։ Ինչպես Euronews-ին ասել են ԵՄ անանուն պաշտոնյաները,  երկու ցուցակ կա՝ մեկն այն երկրներն են, որոնց կթույլատրվի, մյուսը՝ արգելված երկրների ցանկը։

Ցուցակն արդեն իսկ հարուցել է հակասություններ այն բանից հետո, երբ աղբյուրները պարզել են, որ ԱՄՆ-ը՝ COVID-19-ով աշխարհի ամենատուժած երկիրը, ավելի քան 2,4 միլիոն վարակակիրներով, գտնվում է արգելված երկրների ցուցակում:

Euronews ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացել է այն երկրների ամբողջական ցանկը, որոնց համար բաց կլինեն Եվրոպայի սահմանները։ Կորոնավիրուսի վիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս են մնացել Հայաստանը, Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են ընդգրկվել  Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, , Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա,  Վենեսուելա,  Նիկարագուա, Կոստա Ռիկա,  Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և այլն։

Դիվանագիտական աղբյուրները նաև Euronews-ին ակնարկել են, որ ԵՄ երկրների միջև տարաձայնություն կա այն առումով, թե որքան է վստահելի երկրների ներկայացրած կորոնավիրուսի վիճակագրական տվյալները։

Panorama.am