Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանադրության մի քանի նորացված տարբերակ է ստացել, հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն:

Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները հարմար չեն, քանի որ անհրաժեշտ է ավելի վճռական փոփոխություններ կատարել երկրի Հիմնական օրենքում:

«Կարծում եմ՝ մենք պետք է անենք դա: Դեռ Սահմանադրության ընդունումից առաջ մենք, ընդհանուր առմամբ, շատ բան կանենք լիազորությունները ներքեւ՝ շրջանային գործադիր կոմիտեների նախագահներին, մարզպետերին փոխանցելու առումով»,- հավելել է հանրապետության ղեկավարը:

Ընդ որում, Լուկաշենկոն հավելել է, որ 1994-ի Սահմանադրությանը վերադարձը հետընթաց է: