Նիկոլ Փաշինյանի գրպանից դուրս եկած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, թե ժամերով պատրաստված հարցազրույցներով և արտատպված տեքստեր արտաբերելով կարելի է քաղաքական պայքար տանել:

Վանեցյանը վերջին մի քանի օրերի ընթացքում խոսեց Լուսավոր Հայաստանի ապագայի մասին, չունենալով սեփական քաղաքական ներկան: Պարո՛ն Վանեցյան, դուք իհարկե արժանի ընդդիմություն կլինեիք այս իշխանությանը, քանի որ նույնքան ապաքաղաքական եք և դիլետանտ որքան իրենք:

Բայց ԼՀԿ-ին հարվածելով և արտատպված տեքստեր ձեր ինստագրամյան, ֆեյսբուքյան և օդնոկլասնիկյան էջերին տեղադրելով ձեր նպատակին չեք հասնի: Խնդրեք ձեր պրոդյուսերին ավելի ստեղծարար լինել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: