Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Եվրոպայում նկատվում է Covid-19- ի շաբաթական դեպքերի աճ՝  սահմանափակումների  թեթևացմանը զուգահեռ։ Այս մասին գրում է BBC-ն։

ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Անրի Կլուգենը նշել է, որ 11 երկրներում, որոնց մեջ են Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն, վարակի արագացված փոխանցումը հանգեցրել է շատ նշանակալի աճի։

Կլուգենը նշել է, որ իր նախազգուշացումները  վարակի վտանգի մասին իրականություն են դարձել։
«Եթե այն մնա առանց ուշադրության, ապա Եվրոպայում առողջապահական համակարգերը կկանգնեն փլուզման եզրին»,-ասել է Կլուգենը։