Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բան սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ երեք ամսից սով է լինելու, իսկ իշխանությունը սոցիալական խնդիրները թողած պայքար է սկսել ԲՀԿ-ի դեմ:

«Միգուցե իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց մոտ կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելով, միգուցե իրենց մոտ կարող է սով սկսվել, բայց ՀՀ-ում սով չի եղել եւ չի լինելու: