Հունիսի 25-ին, ժամը 11։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ շտապօգնության աշխատակիցները մուտք են գործել բնակարան և հայտնաբերել Անահիտ Ա․-ի դին (ծնված 1961 թ.)։