Հունիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Ամառանոց» կոչվող տարածքում «Դնեպր Կ-650» մոտոցիկլետի սռնին կոտրվել է և շրջվել, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 29-ամյա մոտոցիկլիստը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։