«Հաջողությունները ռազմարդյունաբերության ոլորտում շարունակական են լինելու, քանի որ հայ ինժեներները, ռազմարդյունաբերողները օր ու գիշեր ջանք չեն խնայում նորանոր արդյունքներ արձանագրելու համար, իսկ կառավարությունը որդեգրել է Հայաստանը ռազմարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղենիշը։

Ցավոք ամեն ձեռքբերում չէ, որի մասին կարող ենք բարձրաձայնել, սակայն կփորձենք հնարավոր սահմաններում Ձեզ տեղեկացնել նոր մշակումների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Երեկ նա տեղեկացրել էր, որ Հայաստանում սկսել են արտադրել 82 միլիմետրանոց ականանետեր և դրանց համար նախատեսված արկեր:

Video Player