Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցինք տեղեկատվության հետ կապված մասերը նաեւ տուրք տալով ահազանգերին, որ վայ, մարդու իրավունքները ոտնահարում ենք: Հիմա չենք ոտնահարում, ով ինչ ուզում, ասում է: Մեկն ասում է կորոնավիրուս չկա, մեկն ասում ա չիպ են դնում, ասում են հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, ասում են մի տեղ մասոնական ժողով ա, մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ նատուրալների ժողով ա, մյուս տեղում հակահայկական ուժերի ժողով ա, մյուսում պրոթուրքական ժողով ա: Այսինքն կառավարությունը կորոնավիրուսի շրջանում սաղ գործերը թողել էր եւ բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական ժողովներ կար, որ պլանավորել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, կորոնավիրուսի պայմաններում այդ բոլոր ժողովներն իրականացրինք, որոշումները կայացված են եւ բոլորը գոհ են: Այս պրոբլեմը կա ու սրա հետ այսօր առերեսվում ենք.,-ասաց նա: