Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում վերաբաշխում կատարեց 2020-ի պետական բյուջեում:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկում են Թուրքիայի սահման-Վանաձոր-Մարգարա-Տաշիր-Վրաստանի սահման ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման եւ հեղինակային վերահսկողության ծառայությունների համար հատկացնել 1 մլրդ 732 մլն 805 հազար դրամ:

«Նաեւ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար՝ 434 մլն 645 հազար դրամ:

Առնվազն վատ չի, ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում արդեն: Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչեւ վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք այլ տեխհսկող ներգրավելու միջոցներ ձեռնարկեցինք:

Կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ ծախսերից զատ, մենք կունենանք 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ ճանապարհների հիմնանորոգման նպատակներով»,-ասաց նա: