Մոսկվայից վերադառնալուց հետո Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Նրա մամուլի խոսնակի խոսքով՝ Ժեենբեկովը շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ եւ աշխատում է հեռահար ռեժիմով:

«Միեւնույն ժամանակ, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Դանիյար Սիդիկովի եւ թիկնապահներից մեկի մոտ մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նրանց մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում»,-հավելել է խոսնակը:

Ղրղզստանի նախագահը չի մասնակցել Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին, քանի որ Մոսկվա ժամանելուց հետո կորոնավիրուսի կրկնակի թեստի անցկացման ժամանակ հիվանդությունը հաստատվել է Սիդիկովի եւ թիկնապահներից մեկի մոտ: Նախագահը հրաժարվել է մասնակցել շքերթին: