«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իմացանք, որ ոչ միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն է կորոնավիրուսով հիվանդացել, այլեւ «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը։ ԱԺ աղբյուրի փոխանցմամբ, իշխող խմբակցությունում մոտ տասը վարակակիր կա։ Պատգամավորները վախենում են, որ առաջիկա օրերին շատերի մոտ կհաստատվի վարակը։

Բանն այն է, որ նրանք, ունենալով գանգատներ, հունիսի 22-ին պարտադրված եկել էին ԱԺ, որ ապահովեին սահմանադրական փոփոխությունների համար պահանջվող 88 ձայնը։ Նրանք, իհարկե, կասեն, թե նիստից հետո են թեստ հանձնել, բայց ախտանիշներն ավելի վաղ են հայտնվում, թեստի պատասխանը՝ 12 ժամից։ Ք․ Պողոսյանը, օրինակ, հայտարարեց, որ 23-ին է ստացել պատասխանը»: