Այո, թույլ տվեք կանխատեսել, որ հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018-ի թավշյա հեղափոխության արժեքները: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էդ ուժերից  էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղը իրենք ունեն: Ամենաշատը իրենք քննադատությունից ենք մենք նեղվում, չենք նեղանում, նեղվում ենք: Լավ են անում, որ քննադատում են, ապագան իրենցն է:

Ապագայի իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են, որոնք կանգնել են ու ժողովրդին վերադարձրել են իշխանության: Դրանից դուրս որեւէ մեկը այս խորհրդարանում տեղ չի ունենալու: Սա ասում եմ ոչ թե որպես վարչապետ, այլ ՀՀ քաղաքացի:

Ես ինձ իրավունք եմ վարապահում ասել, որ ես մյուսներից մի քիչ ավելի լավ եմ ճանաչում մեր ժողովրդին: Եթե այդպես չլիներ, մենք չէինք կարողանա այս կազմով այսօր գտնվել այստեղ»,-ասաց Փաշինյանը: