ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր խորը վշտով տեղեկացա որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր Սարոն, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասվիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն։ Սարո ջան, մեծատառով մարդ ու ընկեր, հանգչիր խաղաղությամբ»: