Կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորներ փնտրել։

Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները եւ ազատ խոսքը։

Ակնհայտ մանիպուլյատիվ եւ ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը, երրորդ՝ դատական իշխանության ուզուրպացիան դեռեւս չմարսած։

Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է։

Իդեպ, հուլիսի 1-ից Եվրոպական Միությունը բացում է իր արտաքին սահմանները մոտ 50 երկրների համար։ Չզարմանաք, որ Հայաստանը չլինի այդ ցանկում որպես կորոնավիրուսային ջերմոց։