ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական տեսանյութն է հրապարակել հանրապետությունում ընթացող շինաշխատանքների վերաբերյալ՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ։

Արարատի մարզում կառուցվում է ջրընդունիչ համակարգ։ Կառուցվում է ապակեմանրաթելային խողովակաշար՝ 1370 մետր երկարությամբ։ Ոռոգելի տարածքները կավելանան 1․5 անգամ՝ հասնելով 1130 հեկտարի։ Տարեկան կխնայվի 1 718 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա, կբարձրանա 1104 շահառուի ջրապահովման մակարդակը, ներդրվել է 125 մլն դրամ։

Ծիծեռնակաբերդի ոռոգման համակարգը նույնպես փոխարինվում է ինքնահոս համակարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։