Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շատ է խոսում արդարությունից և բոլոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելուց, հանրությունից գողացվածը լումա առ լումա հետ վերադարձնելուց, բազմիցս է ապացուցել, որ տարրական դեմագոգ և ստախոս է, որի մոտ արդարադատությունը ընտրովի է և իրականացվում է իր անձնական շահերից դուրս գալով…
Մինչ Նիկոլի վարչակարգը, ինչ-որ թղթի կտորի վրա հավաքած տեքստի հիման վրա, ԲՀԿ-ին և նրա առաջնորդին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ՝ դրանով ծիծաղելի վիճակում հայտնվելով, ըստ որի` 10 տարի ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող Հայաստանում ընտրակաշառքը ԲՀԿ-ն է բաժանել, ԱԱԾ-ն կրկին ակնկալում է ստանալ հանրության աջակցությունն այդ փաստի վերաբերյալ…
Սակայն ինչպես տեսնում ենք, Նիկոլին և ԱԱԾ-ին միայն հետաքրքրում են ԲՀԿ-ին վերաբերող փաստերը, այնինչ, նախկին ընդդիմադիր, իսկ այժմ այս իշխանություններին լոյալ որոշ գործիչներ, օրինակ՝ ժամանակին բացահայտ մեղադրում էին Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի երկարամյա ղեկավար Սահակ Մինասյանին “ընտրությունները Շիրակի մարզում կրթական համակարգի վարչական ռեսուրսով բազմիցս ապականելու” մեջ, որն ինչպես երևում է ո՛չ հետաքրքրում է վարչապետին, ո՛չ էլ՝ ԱԱԾ-ին (տե՛ս լուսանկարը)…
Հետաքրքիր է, ի՞սկ այս իշխանությունները երբևէ հետաքրքրվել են, թե Սահակ Մինասյանը 2012 թ-ից ի վեր տեղի ունեցած ընտրություններում և հանրաքվեներում ինչ դերակատարություն է ունեցել Շիրակի մարզում կամ ինչ կոռուպցիոն խայտառակ սխեմաների մասնակից է եղել, որին, ի դեպ, իր կայքում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Սիմոնյանին ընտանիքին պատկանող կայքը ( տե՛ս https://araratnews.am/8-milion-satarelo%D5%9E%D6%82-hamar/ )…
Սակայն իշխանությունները լռում են, իսկ իրավապահները, որքան հասկանում են, ամեն ինչ անում են որպեսզի Սահակ Մինասյանին վերագրվող ընտրակեղծարարությունը և ՇՊՀ-ում գործած հանցագործությունները չբացահայտվեն (գործը երկու տարուց ավելի դեգերում է քննչականից ՀՔԾ, որի վերջը չի երևում)…
Հավելեմ, որ 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը բուհը վերածել էր ՀՀԿ-ի ոչ պաշտոնական շտաբի… Սահակ Մինասյանը բուհի բազմաթիվ աշխատակիցներին լծել էր ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի համար ձայներ հավաքագրելու անպատվաբեր գործին, ով այժմ համարվում է այս իշխանությունների սիրելի գործարարներից մեկը…
Ըստ Գյումրիում տարածված լուրերի` Սահակ Մինասյանի կողմից գործած հանցագործությունների, այդ թվում նաև ընտրակեղծարարությունների համար, այս իշխանությունների նրա հանդեպ սիրալիր վերաբերմունքը “անվճար” չէ…
Նախ, ըստ օդում կախված լուրերի, իրավապահներն ահռելի գումար են վերցրել նրանից (խոսքը գնում է 200 հազար ԱՄՆ դոլարի մասին)… Երկրորդ՝ նրան օգտագործում են… Օգտագործում են իշխանություններին քննադատող մարդկանց դեմ… Օրինակ՝ իմ կամ Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-ի տերերից մեկի դեմ, որոնց դեմ տխրահռչակ նախկին ՀՀԿ-ականը դատական հայցեր է ներկայացրել… Նրա, ենթադրաբար, ընտրակեղծարարական ունակություններն այս իշխանությունները ևս գնահատում են շատ բարձր… Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սույն կերպարի ընդգրկվելը “ԱՅՈ՛”-ի շտաբի աշխատանքներին… Այո՛, հենց այդպես… Ես ինքս եմ տեսել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին “ԱՅՈ՛”-ի շտաբ մտնելիս… Երևի գնացել էր մաստեր-կլասս ցույց տալու նորաթուխ իշխանավորներին, թե ինչպես կեղծել հանրաքվեն…
Անկեղծ՝ չզարմացա, քանի որ Նիկոլի կողմից ժամանակին Հայաստանի թիվ 1 ընտրակեղծարար հռչակված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչև հիմա այդ պաշտոնին է…
Ու այս ամենից հետո Փաշինյանն ուզում է, որ ես կամ հազարավոր այլ մարդիկ հավատանք, որ նա արդարության առաջամարտի՞կ է… Ո՛չ… Նիկոլը հանցագործությունների մասին իր ձեռքի տակ եղած տեղեկությունները օգտագործում է անձնական շահերից դուրս գալով՝ անհրաժեշտության դեպքում շանտաժելով “կասկածյալին”, որպեսզի վերջինիս կա´մ դուրս հանի խաղից, կա´մ օգտագործի նրան ըստ ցանկության…