Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրում է.

«Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է:

Նա դեռ շանս ունի ապացուցելու՝  իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին»:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: