Telegram-ը խոստովանում է իր օգտատերերի տվյալների արտահոսքը, սակայն համացանցում հայտնված տվյալների բազայի առնվազն 60 տոկոսն այլեւս ակտուալ չէ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Telegram մեսենջերի մի քանի միլիոն օգտատերերի մասին տեղեկատվությունը հայտնվել է համացանցում: 900 մեգաբայթ ծավալով ֆայլում ունիկալ օգտատերերի իդենտիֆիկատորներ եւ հեռախոսահամարներ են պարունակվում, հաղորդվում է «Դուրովի կոդը» պորտալում: Պորտալի սքրինշոթերում երեւում է, որ ֆայլն ավելի քան 40 միլիոն գրառում է պարունակում: Պարբերականի խմբագրությունը ստուգել է ֆայլը եւ դրանում գտել է իր աշխատակիցների համարները:

2019-ի ամռանը՝ Հոնկոնգի օգտատերերի հեռախոսահամարների մեծ թվի պատճառով հայտնվեց «Ո՞վ կարող է ինձ հեռախոսահամարով ավելացնել կոնտակտների մեջ» կարգավորումը: Այն, մամուլի ծառայության հաղորդմամբ, դժվարացնում է մեսենջերի օգտագործումը սովորական օգտատերերի համար (Նրանք «անտեսանելի են դառնում» նույնիսկ նրանց համար, ով գիտի նրանց համարը), սակայն «դիսիդենտներին եւ բողոքի շարժումների ակտիվիստներին թույլ է տալիս ամբողջովին թաքցնել կապը իրենց էջի եւ հեռախոսահամարի միջեւ»: