ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԲՀԿ-ական պատգամավորները ինքնամեկուսացել են: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավորների աշխատասենյակները փակ են, անգամ նրանց օգնականները խորհրդարանում չեն:

Նշենք, որ եղել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, մի քանիսն էլ վաղն են հանձնելու: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Շաքե Իսայանը ևս հայտնել է, որ վաղը կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնելու: