Նախօրեին Տաշիրում տեղի ունեցած խոշոր ավտովթարից երկու մարդ մահացել է:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երեւանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, ծնված 1967 թ․) եւ «Nissan Pathfinder» (վարորդ՝ Խաչատուր Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ․ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը (Աիդա Օ․, ծնված 1974 թ․) մահացել են։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։