Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 914 դեպք, ապաքինվել է 768 մարդ, մահացել՝ 14 հիվանդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով, ապաքինվել է 6 մարդ, գրում է РИА Новости գործակալությունը։ Կարանտինում է գտնվում 2 744 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 258 պացիենտ։ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել էր փետրվարի 26-ին։