Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում հնարավոր կլինի սահմանել, որ բուհերի ընդունելությունները անցկացվեն մեկ քննությամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից զեկուցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ այս կարգավորումը վերաբերելու է ոչ միան կորոնավիրուսով պարտադրված ժամանակահատվածին, այլև առհասարակ բոլոր նման իրավիճակներին։ Հարցին, թե ինչպես են քննությունները անցկացվելու հաջորդ տարի, Հարությունյանը պատասխանեց, որ այդ մասին որոշում դեռ չունեն, քանի որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն սեպտեմբերին։

Դա, ըստ նախարարի, կախված է համաճարակային իրավիճակից։