Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ծննդյան 33-ամյակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Լիոնել Մեսսիին ծննդյան 33-ամյակի առթիվ: Նա մոտենում է իր զարմանալի կարիերայի մայրամուտին: 722 հանդիպում և 699 գոլ․ այնպիսի խաղացող, ով այդքան ստեղծագործ է, ում խորթ է գործընկերների հետ կապված էգոիզմը, և ով այդքան մահացու է ավարտում հարձակումը:

Մենք նրան կարոտելու ենք, երբ նա ավարտի կարիերան: Այնպես որ, վայելեք, քանի կարող եք»,- գրել է Լինեկերը:

Այս մրցաշրջանում Մեսսին «Բարսայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում Լա Լիգայում, խփել է 21 գոլ և կատարել է 15 գոլային փոխանցում: