Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով  շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի մրցույթով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։

Նախագծով նախատեսվում է շենք-շինությունները  և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 մլրդ 333 մլն 763 հազար դրամ։