Կարծում եմ, որ «Ֆիրդուս» թաղամասի մասին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքերին վերաբերող հարցերը պետք է նրան հասցեագրել։ Այս մասին այսօր ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ես հարգում եմ Մեսչյանին՝ որպես Հայաստանի քաղաքացու։ Այդ հարցերը ավելի լավ է նրան տաք»,- հավելեց նա։

Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր «Ֆիրդուս» թաղամասի ճակատագիրը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դժգոհություն էր հայտնել նախաձեռնվող միջոցառումներից։ «Ֆիրդուս» թաղամասը մեր մայրաքաղաքի ոչ մեծ թվով պահպանված պատմական շրջաններից է։