ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի փորձագետ Լի Ֆենցինը եկել է այն եզրակացության, որ COVID-19-ը չի փոխանցվում սննդային ապրանքների միջոցով: Ըստ նրա՝ աշխարհում սննդի միջոցով COVID-19 վարակի ոչ մի դեպք դեռ չի հայտնաբերվել:

«Տվյալների մեծ մասը վկայում է, որ սննդային ապրանքները չեն կարող վարակվել COVID-19- ով, բայց կարող են աղտոտված լինել»,- ավելացրել է Լի Ֆենցինը:

Նա բացատրել է, որ սնունդն աղտոտելու երկու եղանակ կա. փաթեթավորման միջոցով, որի վրա եղել է վիրուս, կամ վարակված անձի կողմից, որը զբաղվում է սննդի վերամշակմամբ:

Մտահոգությունները այն հավանականության մասին, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սննդի միջոցով, առաջացել է Պեկինի մեծածախ շուկայում վարակի նոր բռնկումից հետո: Կորոնավիրուսի աղբյուրը ներմուծված սաղմոնը կտրելու տախտակն է եղել:

Շուկայում գտնվող մարդկանց անմիջապես COVID-19- ի թեստ են կատարել: 517-ից 45 հոգու թեստը դրական արդյունք է տվել:

Պեկինում նոր բռնկման պատճառով սպորտային միջոցառումները կրկին արգելվել են, զբոսաշրջիկներին ժամանակավորապես թույլ չեն տա մտնել տարածաշրջան: : Ըստ նրա՝ աշխարհում սննդի միջոցով COVID-19 վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել:

«Տվյալների մեծ մասը վկայում է, որ սննդային ապրանքները չեն կարող վարակվել COVID-19- ով, բայց կարող են աղտոտված լինել»,- ավելացրել է Լի Ֆենցինը:

Նա բացատրել է, որ սնունդն աղտոտելու երկու եղանակ կա. փաթեթավորման միջոցով, որի վրա եղել է վիրուս, կամ վարակված անձի կողմից, որը զբաղվում է սննդի վերամշակմամբ:

Մտահոգությունները այն հավանականության մասին, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սննդի միջոցով, առաջացել է Պեկինի մեծածախ շուկայում վարակի նոր բռնկումից հետո: Կորոնավիրուսի աղբյուրը ներմուծված սաղմոնը կտրելու տախտակն է եղել:

Շուկայում գտնվող մարդկանց անմիջապես COVID-19- ի թեստ են կատարել: 517-ից 45 հոգու թեստը դրական արդյունք է տվել:

Պեկինում նոր բռնկման պատճառով սպորտային միջոցառումները կրկին արգելվել են, զբոսաշրջիկներին ժամանակավորապես թույլ չեն տա մտնել տարածաշրջան: