Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաթեթով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացնել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը:

Ներկայացված օրենքների նախագծով նախատեսվում է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը:

Օրենսդրական փաթեթն ընդունվեց միաձայն՝ 90 «կողմ» ձայնով: