ԱՄՆ երեք նահանգների՝ Արիզոնայի, Տեխասի եւ Կալիֆորնիայի իշխանությունները երեքշաբթի մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ են գրանցել, վկայում են առողջապահական գերատեսչությունների տեղական բաժինների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեխասում մասնագետները երեքշաբթի՝ հունիսի 23-ին, վարակման 5489 դեպք են գրանցել: Կալիֆորնիայում մեկ օրում վարակվածների թիվը նույնպես գերազանցել է 5 հազարը եւ 5019 մարդ է կազմել: Արիզոնայում մեկ օրում կորոնավիրուսով վարակված 3591 մարդ է գրանցվել:

Ավելի վաղ Արիզոնայում եւ Տեխասում եւս ռեկորդային թվով վարակվածներ էին գրանցվել  մեկ օրվա համար: Անցյալ շաբաթ «Օրական ռեկորդներ» էին գրանցվել նաեւ Օկլահոմայում, Ֆլորիդայում եւ Թենեսիում: