ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը ցրել է 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի (1767-1845) արձանը քանդել փորձող ցուցարարներին, հաղորդում է The Washington Post-ը:

Ցուցարարները պարաններ են կապել արձանից եւ փորձել են քանդել այն: Իրավապահները միջամտել են: Արդյունքում նրանց հաջողվել է ցրել նրանց: Պարբերականը նշում է, որ ձերբակալություններ են եղել:

Անկարգությունները Թվիթթերի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Լաֆայեթ-սքվերում վանդալիզմի ամոթալի ակտի համար մեծ թվով մարդիկ են ձերբակալվել: Նրանք փորձել են քանդել Էնդրյու Ջեքսոնի հոյակապ արձանը: 10 տարվա ազատազրկում վետերանների հուշարձանների պահպանման մասին օրենքով: Զգուշացե՛ք»:

ԱՄՆ-ում անցյալի քաղաքական գործիչների հուշարձանների դեմ պայքարի եւս մեկ ալիք է սկսվել՝ ռասիզմի եւ ոստիկանության դաժանության դեմ զանգվածային բողոքների պայմաններում՝ կապված Մինեապոլիսում (Մինեսոտա) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։ Բողոքի ցույցերը հաճախ վերաճել են անկարգությունների եւ կողոպուտների: Բացի այդ, տապալվել են մի քանի հուշարձաններ: