Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր 7425 դեպք է հայտնաբերվել: Վարակվածների թիվը հասել է 599 705-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ նոր դեպքերը հայտնաբերվել են 84 շրջաններում, այդ թվում հայտնաբերվել է 2427 ակտիվ դեպք առանց կլինիկական դրսեւորումների: