Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

Համապատասխան որոշում ընդունեց դատավոր Աննա Դանիբեկանը: Հետաձգման պատճառը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն է: Փաստաբանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսիով հիվանդի հետ եւ պետք է թեստ հանձնի: