Երեխաների եւ մեծահասակների մոտ կորոնավիրուսի նախնական սիմպտոմները տարբեր են։ Այդ մասին հայտնում է Plos Medicine հանդեսը։ Ներկայացվում է նաեւ երեխաների մոտ կորոնավիրուսի առկայության հիմնական նախանշանները, որոնք նշել են չինացի մանկաբույժները։

Դրանք են՝
բարձր ջերմություն
ուժեղ հազ
փորլուծություն
սրտխառնոց

Չինացի բժիշկները նշում են, որ հենց այս նշաններով է երեխաների մոտ սկսվում կորոնավիրուսը։ Երեխաների 76 տոկոսի մոտ բարձր ջերմություն նկատվում է, իսկ ահա մեծերի ընդամենը 44 տոկոսն է բարձր ջերմություն ունենում, հիմանական մասը ջերմում է, բայց ոչ բարձր։

Հազ երեխաների 62 տոկոսի մոտ է արձնագրվել, փորլուծություն եւ սրտխառնոց՝ 12 տոկոսի։
Թոքերի հետ խնդիրներ, ի տարբերություն մեծերի, փոքրերի մոտ շատ ավելի ուշ է ի հայտ գալիս։