ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը քաղաքացիներին դիմակներ բաժանելու ընթացքում մոտեցավ ոստիկանին եւ հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին։

«Այս ուղղությամբ բազմաթիվ քաղաքացիներ դիմակ չեն կրում։ Շարժվեք ու բոլորն արձանագրեք»,- ասաց նա։

Նշենք, որ փողոցում կային քաղաքացիներ, որոնք իրենց մոտ ունեին դիմակ, սակայն չէին կրում։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում դիմակ են բաժանում:

Մասնավորապես, դիմակներ են բաժանում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Ֆինանսների նախարար Արմեն Հայրապետյանը: