Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը՝ Յելենա Ջոկովիչը վարակվել են կորոնավիրուսով։

Adria Tour ցուցադրական մրցաշարում կիրակի օրը արձանագրվել էր Covid-19-ի առաջին դեպքը։ Կորոնավիրուս էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ։

Զադարից Բելգրադ ժամանելուց հետո Ջոկովիչը և նրա ընտանիքի անդամները թեստավորվել են։ Նովակի ու նրա կնոջ՝ Յելենայի թեստերի պատասխանները դրական են եղել։ Երեխաների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին նաև Բորնա Չորիչն ու Վիկտոր Տրոիցկին։

armsport.am